Լրահոս
Քաղաքական
22:14
17.10.19
89

Ապրիլյան պատերազմ. ԱԺ-ում հարցաքննել են վարչապետի խորհրդականին

Այսօր Խորհրդարանում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի 40 հարցին է պատասխանել վարչապետի խորհրդական, հետախուզության նախկին պետ Արշակ Կարապետյանը: Նա հենց այն պաշտոնյան է, որ, մամուլի տեղեկություններով, ապրիլյան պատերազմից հետո հեռացվեց պաշտոնից խախտումների համար, իսկ հետհեղափոխական Հայաստանում վարչապետի խորհրդական նշանակվեց մարտի մեկի գործով իշխանահաճո ցուցմունքների դիմաց: Նրա հեռանալուց հետո քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ ստացել են մտահոգիչ պատասխաններ: