Լրահոս
Հասարակական
22:16
17.10.19
85

ԱԱԾ-ն մտել է ՍԴ նախագահի հայրական տուն

Այսօր Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մեկ ժամից ավելի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հոր Դարակերտ գյուղի տանն էին՝ իմանալու, թե ինչ փողով են կառուցել տան տանիքը: Մինչև այցը Հրայր Թովմասյանի թոշակառու հորն ու երկու դուստրերին հրավիրել էին ԱԱԾ, բայց Վարդան Թովմասյանը չէր գնացել, քանի որ վատառողջ է: Վաղը, ամեն դեպքում, ստիպված կլինի փաստաբանի հետ Երևան գալ, ԱԱԾ-ում ինչ-որ թղթեր պետք է ստորագրի: