Լրահոս
Հասարակական
10:58
02.10.19
89

«168.am»․ Պուտինը հանդիպել է Բելլա Քոչարյանի հետ

Img default alt hy

«168.am»-ը գրում է․ «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ-ում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր աշխատանքային այցի ավարտին այցելել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն:

Ռուսական պատվիրակության կազմում գտնվող 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստան մեկնելուց առաջ ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջը՝ Բելլա Քոչարյանին:

Լրատվամիջոցի աղբյուրի հաղորդմամբ ՌԴ նախագահը և ՀՀ երկրորդ նախագահի տիկինը թեյել են և երկար զրույց ունեցել»: