Լրահոս
Արցախ
15:02
18.01.21
57

Թուրքիան և Ադրբեջանը չեն թաքցնում իրենց նպատակները, ինչը սպառնալիք է Հայաստանի և Արցախի համար. Տիգրան Աբրահամյան

Img default alt hy

Թուրքիան և Ադրբեջանը չեն թաքցնում իրենց նպատակները, ինչը սպառնալիք է Հայաստանի և Արցախի համար: Թուրքիան և Ադրբեջանը նույնիսկ վերջին ռազմական գործողություններից հետո շարունակում են  պահանջատիրական բնույթի հայտարարություններ, որոնք վերաբերում են Հայաստանի տարբեր շրջաններին, այդ թվում՝ Սյունիքի մարզին, և ինչպես ժամանակն ու պատմությունն են ցույց տվել, նրանք իրենց արգելող որևէ գործոն չունեն ռազմական գործողությունների միջոցով իրենց նպատակներին հասնելու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Կարսում կայանալիք Թուրքիա-Ադրբեջան համատեղ զորավարժություններին: