Լրահոս
Աշխարհ
15:17
18.01.21
50

«ՌԴ-ի համար կարևոր է հասկանալ, թե ով և ինչպես, ի վերջո, կորոշի ԱՄՆ տեսակետը ռազմավարական հարձակողական զենքի շուրջ»

Img default alt hy

ԱՄՆ-ի` միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին հայտարարությունը ստորագրելուց հրաժարվելը և դոկտրինալ փաստաթղթերում միջուկային զենքի օգտագործման շեմն իջեցնելը շատ բանի մասին է խոսում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Մարշալ Բիլինգսլիի այն խոսքերը, որ ԱՄՆ նոր վարչակազմը չպետք է հայտարարություն ստորագրի միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին, tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է ՏԱՍՍ-ը:

«Սա պարզապես Բիլինգսլիի կամ ամերիկյան որևէ այլ ղեկավարի քմահաճույք չէ, որն անընդունելի է համարում Միացյալ Նահանգների կողմից միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին հայտարարության ստորագրումը: Դրանք դոկտրինալ սահմանումների արտացոլում են, որոնք ամերիկյան ուժի կիրառման և միջուկային զենքի վերաբերյալ դոկտրիններում այժմ ամրագրվում են: Մարտագլխիկների քանակի իջեցումն արվում է այն հաշվարկով, որ վերջիններս կարող են ռազմի դաշտում օգտագործվել որպես զենք, և դոկտրինի մեջ ամրագրելու մերժումը, ըստ որի՝ միջուկային զենքն օգտագործվում է միայն ի պատասխան ԱՄՆ-ի վրա հարձակման գործողության դեպքում, շատ բան են ասում», - ասել է նա:

Նախարարը շեշտել է, որ Ռուսաստանի Դաշնության համար կարևոր է հասկանալ, թե ով և ինչպես, ի վերջո, կորոշի ԱՄՆ տեսակետը ռազմավարական հարձակողական զենքի շուրջ, այդ թվում նաև`ոչ միջուկային զենքի ոլորտում: