Լրահոս
Տարածաշրջան
18:07
20.01.21
69

Ռազմագերիների հարցը Պուտինի կողմից Ալիևին մի կոշտ զանգի հարց է. Հովհաննես Իգիթյան

Img default alt hy

Ադրբեջանը, տեսնելով գերիների հարցն ի՞նչ դժգոհություններ է առաջացնում Հայաստանում, փորձում է օգտագործել այդ հանգամանքը և Հայաստանի ներքին քաղաքական վիճակի վրա ազդել: Նա, տեսնելով, որ ընդդիմադիր գործիչների հայտարարության մեջ ռազմագերիների չվերադարձնելու պատասխանատվությունը դրվում է միայն Հայաստանի իշխանությունների վրա, այս հանգամանքն օգտագործում է. այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը: