Լրահոս
Աշխարհ
13:57
08.01.21
42

Կորոնավիրուսի դեմ ամերիկյան եւ բրիտանական պատվաստանյութերի ներմուծումն արգելված է. Խամենեի

Img default alt hy

Կորոնավիրուսի դեմ ամերիկյան եւ բրիտանական պատվաստանյութերի ներմուծումն արգելված է: Այս մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, news.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Mehr-ը:

Նա ողջունել է հիվանդությունը բուժելու նպատակով պատվաստանյութեր արտադրելու համար Իրանի գիտական հասարակության ջանքերը: «[Երկրում] ստեղծված պատվաստանյութը հպարտություն է, մի՛ հերքեք դա: Դա պատվի աղբյուր է »: Նրա խոսքով՝ իհարկե, իշխանությունները փորձում են պատվաստանյութը ձեռք բերել տարբեր խողովակներով: Սակայն պատվաստանյութը չպետք է ստացվի ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից: «Ամերիկյան եւ բրիտանական պատվաստանյութերի ներմուծումն արգելված է»,- ասել է Խամենեին: Նա նշել է, որ չի վստահում այդ երկու երկրներին, որոնք «ցանկանում են պատվաստանյութը փորձարկել այլ երկրներում»: «Եթե ամերիկացիները կարողանային պատվաստանյութ արտադրել, նրանք չէին լինի այն վիճակում, որում գտնվում են: Նրանք ամեն օր 4000 մահ չէին գրանցի: Նույնն է Մեծ Բրիտանիայի դեպքում»,- հավելել է նա: