Լրահոս
Իրավական
19:17
19.01.21
69

«Հարգարժան դատախազներ, դուք դավաճանի հանցակիցներն եք». Յուրի Խաչատուրով

Img default alt hy

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, այսօր դատական նիստի ժամանակ, դատախազներին մեղադրեց դավաճանությանը հանցակցելու մեջ:

Հիշեցնենք, որ այսօր ընթանում էր Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, երկարատև ընդհատումից հետո առաջին դատական նիստում տեղի է ունեցել միջադեպ: Յուրի Խաչատուրովը աջակցել էր Ռոբերտ Քոչարյանին, երբ  Գևորգ Բաղդասարյանի ելույթի ժամանակ  պետության նախկին ղեկավարը նրան մեղադրել է Շուշին հանձնելուն հանցակցելուն:

«2,5 տարուց մի փոքր պակաս ժամանակ է գալիս եմ այստեղ եւ չեմ հասկանում, թե ինչում եմ մեղավոր: Հոդվածն այնպիսին է, որ նախատեսում է 10-15 տարվա ազատազրկում: (2008 թվականի) մարտին միակ բանը, որ ես կարողացել եմ անել այն է, որ բանակը չմիջամտի գործընթացներին: Կիսահարբած, ծխած (բողոքի ակցիայի մասնակիցները – խմբ.)»,- հայտարարեց Խաչատուրովը:

Նրա խոսքով՝ ամենածաղրալիցն այն է, որ սարսափելի իրադարձությունների՝ սեպտեմբերից մինչեւ նոյեմբերի 10, մեղավորը ասում է նրանց, ովքեր նստած են մեր դիմաց (դատախազներին – խմբ.), որ նրանք մեզ բանտ նստեցնեն: «Սա ինչպե՞ս կարող է չվրդովել: Հարգարժան դատախազներ, դուք դավաճանի հանցակիցներն եք»,- հայտարարեց Յուրի Խաչատուրովը: