Արցախում բնակիչներին տրվող աջակցությունը հասցեական և առարկայական դարձնելու, ինչպես նաև ընտանիքի առջև ծառացած խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու նրա կարիքները ճանաչելու նպատակով մեկնարկում է լայնածավալ ծրագիր: Այս մասին տեղեկացնում են Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունից:
«Ընտանիքների կարիքների գնահատման ծրագրի միջոցով արձանագրելու ենք Արցախում բնակվող յուրաքանչյուր ընտանիքի անհատական կարիքները։
Աշխատանքն իրականացվելու է Արցախի բոլոր շրջաններում։ Փնտրում ենք գործընկերներ բոլոր վարչական շրջաններից։ Հիմնական պահանջներն են՝ հայերեն, ռուսերեն (գերազանց)և անգլերեն (բավարար) լեզուների իմացություն, համակարգչային գիտելիքներ, մարդկանց հետ շփվելու ճկունություն։ Լավագույնս իրենց դրսևորած կամավորները հետագայում հնարավորություն կունենան համալրել նախարարության սոցիալական աշխատողների կազմը։
Դիմելու համար կոնտակտային տվյալները և կարճ CV-ն անհրաժեշտ է ուղարկել նախարարության էլ․հասցեին՝ [email protected], մինչև ընթացիկ տարվա հունվարի 26-ը»,-նշված է նախարարության հաղորդագրության մեջ: