Լրահոս
Արցախ
16:42
07.01.21
78

Արցախում ՊԲ զինվորներն ու ռուս խաղաղապահները լիովին իրականացնում են իրենց աշխատանքը. Վահրամ Պողոսյան

Img default alt hy

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն անդրադարձել է տարածված այն տեղեկություններին, թե Ադրբեջանի ԶՈՒ-ն Շուշիի շրջանում անկանոն կրակոցներ է արձակել, այնուհետև կրակել է Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ: Վահրամ Պողոսյանը նշել է, որ մի քանի կրակոցներ են եղել, այն էլ՝ օդ:

«Դեկտեմբերի 31-ին՝ Նոր տարվա գիշերընույնպես նման իրավիճակ ունեցել ենք, երբ ադրբեջանցիներն օդ էին կրակելԵս Ստեփանակերտում եմ բնակվում, ու կարող եմ ասել, որ այս անգամվա կրակոցները չեմ լսել: Ամեն դեպքում, ՊԲ-ից արդեն տեղեկացրել ենոր եղել են մի քանի կրակոցներ՝ այն էլ օդայսինքն՝ մեր դիրքերի ուղղությամբ որևէ կրակոց չի եղել»,-նշել է Վահրամ Պողոսյանը:

 Նա ընդգծել է, որ ՊԲ զինվորների հետ միասին ռուսական խաղաղապահ զորքերը լիովին իրականացնում են իրենց աշխատանքը: