Լրահոս
Քաղաքական
22:09
24.10.19
100

Վարորդները մերժում են ԱԺ-ի ընդունած նախագիծը

Ինչպես հանքարդունաբերության հարցում է փոխվել իշխող քաղաքական թիմի պատկերացումը իշխանության գալուց հետո այնպես էլ երթևեկության: Ժամանակին դեռ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կպչուն ժապավեններով ծածկում էր արագաչափերը, հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը փնտրում է ճանապարհներին կարգ ու կանոն մտցնելու ճանապարհներ: Դրանց մի մասը տանում է հանրության դիմադրության փակուղի: Կես տարուց ուժի մեջ կմտնի մի օրինագիծ, որով յուրաքանչյուրս ավտոմեքենայի խախտում տեսնելիս կարող ենք տեսանկարահանել ու ուղարկել նյութը ոստիկանություն: Երևանի փողոցներում սրան հստակ անուն են տալիս կլյաուզնիկություն ու գործ տալ: