Լրահոս
Հայաստան
14:36
14.01.22
130

Թիվ 87 երթուղին սպասարկող ГАЗель-ն ու ГАЗ 24-ը. կան վիրավորներ

Img default alt hy

Երեկ՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: 

Ժամը 09:00-ի սահմաններոմ Ա. Խաչատրյան փողոցում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 71-ամյա  Վեմիր Օ.-ի վարած ГАЗ 24 մակնիշի և 32-ամյա Արտակ Հ.-ի վարած թիվ 87 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի ավտոմեքենաները: 

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով ГАЗель-ի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 29-ամյա  Վիկտորիա Հ.-ն, 23-ամյա Արմինե Մ.-ն, 45-ամյա Անուշ Ա.-ն և 36-ամյա Ժաննա Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել  են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: 

ГАЗель-ը սպասարկում է Երևան-Ջրառատ երթուղին։