Լրահոս
Իրավական
16:35
10.02.26
1 178

Սպային դատում են, որովհետև սպառնացել է կրակել Ադրբեջանի ուղղությամբ ու «վիժեցնել» Փաշինյանի խաղաղությունը

Img default alt hy

«News.5tv.am»-ը մի ուշագրավ դատական գործի մասին տեղեկություն ստացավ:

Ըստ այդ գործի՝ Զինված ուժերի սպան զանգահարել է վարչապետի աշխատակազմ, ասել, որ եթե իր խնդիրը չլուծվի, կկրակի Ադրբեջանի ուղղությամբ ու Փաշինյանի խաղաղությունը կչեղարկի, ինչից հետո սպայի խնդիրը լուծելու փոխարեն նրա դեմ քրեական գործ են հարուցել: Նրա մեղադրական եզրակացությունում կարդում ենք.

«Շ. Ադամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա,հանդիսանալով զորամասի հրաձգային դասակի հրամանատար,կոչումով լեյտենանտ, ընդգրկված լինելով զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մարտական հերթապահության՝ որպես դիրքի ավագ, 2025թ․-ի հոկտեմբերի 17-ին՝ ժամը 16։59-ին, համածառայակցի բջջային համարով զանգահարել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի՝ դիմումների քննարկման, քաղաքացիների հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչության հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման բաժնի՝ 117 թեժ գիծ, ֆինանսական խնդիրները լուծելու՝ իրեն ՀՀ Կառավարության՝ 12․12․2024թ․-ի թիվ 1990-Լ «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» որոշմամբ սահմանված ծրագրի շահառու դարձնելու հարցը մինչև հաջորդ օրը լուծելու պահանջ է ներկայացրել հանրային իշխանության ներկայացուցչին, հակառակ դեպքում՝ իրական սպառնալիք տվել՝ կատարել այլ հանրավտանգ արարք, այն է՝ մարտական դիրքից հարձակվել Ադրբեջանի Հանրապետության վրա, որը զուգորդվել է այլ ծանր հետևանք առաջացնելու՝ երկու երկրների միջև սահմանային լարվածություն ստեղծելու, խաղաղությանը վերջ դնելու վտանգով»։

Մեզ ասացին, որ Ադամյանի շահերը փաստաբանի համար ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով  ներկայացնում է հանրային պաշտպանը, գործը դատաքննության փուլում է:

Նախաքննության մարմնի կողմից արարքը որակվել է ահաբեկչություն, այսինքն՝ քննչական կոմիտեն կարծում է, որ Ադրնեջանի ուղղությամբ կրալեը ահաբեկչություն է: