Լրահոս
Քաղաքական
16:17
06.01.21
105

Փաշինյանը զանգել է Օնիկ Գասպարյանին ու խնդրել պատրաստ լինել Երևան զորք մտցնել, սակայն վերջինս մերժել է. Togarma

Img default alt hy

«Արամ Աշոտովիչ, Ձեր աղբյուրները ճիշտ են։ Դեռևս նոյեմբերի վերջ-դեկտեմբերի սկզբից իշխող խմբակցության պատգամավորների մի մասը համոզում են Փաշինյանին հեռանալ։ Բայց նրանց սպառնում են կուսակցության իր ֆանատներն ու Ազգային անվտանգության ծառայությունից որոշ անհատներ։ Այդ պատգամավորները նույնիսկ իրենց պատգամավորական մանդատը չեն կարողանում վայր դնել, քանի որ վրա են հասնում հաշվեհարդարի ու հետապնդումների սպառնալիքները». Togarma տելեգրամ ալիքը արձագանքել է ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովի  ավելի վաղ արված գրառմանը։

«Ինչ վերաբերում է բանակին, Նիկոլ Փաշինյանը զանգել է Օնիկ Գասպարյանին ու խնդրել պատրաստ լինել Երևան զորք մտցնել առաջին իսկ հրամանի դեպքում, բայց ստացել է մերժում։ Ապա Օնիկ Գասպարյանին համոզելու գործընթացին միացել է պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանը, ով նույնպես ստացել է մերժում։ Մենք ավելի վաղ գրել էինք այդ մասին»,-ավելացրել է Togarma-ը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  Արամ Գաբրիելյանովն իր  տելեգրամյան  ալիքում  գրում է. «Փաշինյանի շրջապատից իմ աղբյուրները հաղորդում են, որ  վարչապետի թիմն ընդվզում է։ Երեկ երեկոյան թիմի մի քանի ամենաակտիվ անդամներն Արարատ Միրզոյանի գլխավորությամբ քննարկել են ստեղծված իրավիճակը։ Եզրակացությունը  ողբալի է»։