Լրահոս
Հասարակական
22:57
25.10.19
98

Պատգամավորի հանդիպումն ահաբեկչի հետ

Խորհրդարանի պատգամավորների մեծ մասը պատրաստ չէ հետեւել Արման Բաբաջանյանի օրինակին եւ այցելել հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանին: Նրանք անգամ պատրաստ չեն Հունանյանին ազատության մեջ տեսնել: Ինչպես գիտեք, ահաբեկչական խմբավորման պարագլուխը՝ վաղաժամկետ ազատ արձակման խնդրագրով դիմել է իշխանություններին: Քրեակատարողական ծառայությունը բացասական եզրակացություն է տվել դիմումին: