Լրահոս
Հայաստան
10:09
14.01.22
224

Նարեկ Մանթաշյանը կմնա կալանավորված

Img default alt hy

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը կմնա կալանքի տակ:

Դատարանը որոշել է նրա կալանքը ևս 2 ամսով երկարաձգել: Մանթաշյանը մեկ ամիս առաջ էր կալանավորվել՝   պետական գույքը վնասելու մեղադրանքով:

Իրավապահների պնդմամբ՝   Մանթաշյանը նոյեմբերի 9-ի գիշերը կառավարության շենքում հայտնի իրադարձությունների ժամանակ գողացել է պետական դրոշը:

Մանթաշյանն էլ պնդում է, որ այն միայն ծածանել է:  Քրեակատարողականում Մանթաշյանի տեսակցություններն արգելված են, այդ թվում նաև նրա մանկահասակ երեխաների հետ:

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն ասել է՝   ԱԱԾ քննիչները հավանաբար կարծում են, որ երեխաները կարող են ազդել գործի քննության վրա: