Լրահոս
Իրավական
22:25
23.10.19
103

«Հոկտեմբերի 27». ոճրագործությունից 20 տարի անց

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 20-րդ տարելիցի շեմին հայտնի դարձավ, որ ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամ ազատվելու համար: Որոշ տեղեկություններ կան, որ Հունանյանին գործարք է առաջարկվել խոսելու դիմաց: Իմ քայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ հորդորում է Նաիրի Հունանյանին նախ խոսել հանցագործության մասին, ապա նոր ազատություն խնդրել: