Լրահոս
Հասարակական
22:59
25.10.19
84

Հրդեհ Բազումի լեռներում. հրշեջներից մեկը մահացել է

Թողարկումը սկսենք Լոռու մարզում տեղի ունեցած արտակարգ պատահարով: Բազումի լեռնաշղթայի անտառներում բռնկված խոշոր հրդեհը մարելու ժամանակ ստացած այրվածքներից հրշեջ-փրկարար է մահացել: Եվս մեկը լուրջ այրվածքներ է ստացել՝ բժիշկները վիճակը ծանր են գնահատում: Մահացածը՝ 22-ամյա Սամվել Դեւելյանը, նորեկ էր հրշեջ-փրկարարական ջոկատում, լավ չի տիրապետել հրդեհը մարելու հմտություններին: ԱԻՆ-ում ապշած են. հրշեջներն այրվել են բաց տարածության մեջ: Ինչ-որ պահի նրանք քամու պատճառով հայտնվել են կրակի շրջափակման մեջ: