Լրահոս
Արցախ
18:41
04.12.20
154

Հիմա ի՞նչ է ստացվում, Արցախում չեն կարողանալու՞ դիտել Ռոբերտ Քոչարյանի երեկոյան հարցազրույցը. Բելլա Լալայան

Img default alt hy

Արցախցի լրագրող Բելլա Լալայանը ֆեյսբուքում գրառում է արել՝ խոսքն ուղղելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին:

«Հիմա ի՞նչ է ստացվում, Արցախում չեն կարողանալու՞  դիտել Ռոբերտ Քոչարյանի երեկոյան հարցազրույցը (հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 4-ին ժամը 22:10-ին 5-րդ ալիքի եթերում կհեռարձակվի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը-խմբ.)

Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan

մեքենայիս ռադիոընդունիչում մի 10 ալիքից

8-ը արդեն ադրբեջանական է ...

ամիսներ առաջ արգելափակեցիր 5-րդ ալիքը ...

Ի՞նչ է նշանակում. ավելի ընդունելի է ալիևի՞ն լսելը, միայն թե` նիկոլիդ համար անընդունելի Քոչարյանի խոսքը անհասանելի լինի՞

Իմիջայլոց, էս երկու հանգամանքով կարելի է ամբողջական նկարագիր տալ պատերազմին`

ինչու և ինչպես սկսվեց պատերազմը, ինչու և ինչպես պարտվեցինք ...

#նյա_օլդու_փոզմիշլար»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Բելլա Լալայանի թեկնածությունը ներկայացվել էր  Արցախի նախագահի վերջին ընտրության ժամանակ: