Լրահոս
Հասարակական
22:28
23.10.19
112

«Հարավկովկասյան երկաթուղի»-ում բարձր աշխատավարձ են պահանջում

Առավոտյան հայտնի դարձավ, որ երկաթուղու մի քանի ուղղություններ կանգնած են մեքենավարների գործադուլի պատճառով: Հարավկովկասյան երկաթուղուց ասացին, որ աշխատավարձի 30 տոկոս բարձրացում են ուզում: Գյումրիում աշխատողներին հարցը քննարկելու էին կանչեց, որից հետո պարզվեց գործադուլ չեն արել: Որևէ բանից էլ չեն բողոքում: Չնայած սրան Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն ասաց, որ Հարավկովկասյան երկաթուղու գործընկերները պատրաստ են 10 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը: