Լրահոս
Արցախ
13:48
21.01.21
75

Հադրութի, Դրախտիկի և Ջաբրայիլի ուղություններով վերսկսվել են որոնողական աշխատանքները

Img default alt hy

Մարտական գործողությունների վայրերում հունվարի 21-ին վերսկսվել են որոնողական աշխատանքները: Այս մասին տեղեկացրել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ 

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Ադրբեջանում սգո օր էր՝ «Սև հունվար»-ը, որի պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել էին։

«Երեկվա դադարից հետո այսօր որոնողական աշխատանքները վերսկսվել են Հադրութի, Դրախտիկի և Ջրականի (Ջաբրայիլ) ուղություններով: Ընդհանուր առմամբ՝ առայօսր որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1247 զոված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ»,-հայտնեց Թադևոսյանը՝ հավելելով, որ որոնողական աշխատանքներն իրականացվում են անհայտ կորած զինծառայողների ծնողների մասնակցությամբ: