Լրահոս
Հասարակական
22:29
23.10.19
105

«Գործ տալու» նախագիծ, կենդանասիրություն եվ անսպասելի քայլ

Նախագիծը, որին համաձայն չէր ոստիկանության արդեն նախկին պաշտոնյան Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո այսօր երկրորդ ընթերցմամբ մերժել է: Լուսավոր Հայաստանի աղմկահարույց նախագիծը առաջարկում էր ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները դարձնել քաղաքական: Ըստ նախագծի այդ պաշտոններում կարող են նշանակվել պատգամավորի թեկնածուի պահանջներին բավարարող բոլոր անձինք: Այսինքն ԱԱԾ տնօրենը կարող է լինել 25 տարեկան: Ազգային ժողովի կուլիսներում խոսակցություններ կան, թե սկզբում նախագծին կողմ քվեարկած իմքայլականները՝ երկրորդ ընթերցման ժամանակ փոխել են կարծիքը, քանի որ Լուսավոր Հայաստանը երեկ իրենց մեղադրեց պոպուլիստ լինելու մեջ: