Լրահոս
Հասարակական
22:06
24.10.19
94

Գիշերօթիկն ու տարեցների խնամքի կենտրոնները՝ մասնավորի՞ն

Անորոշ է դարձել կյանքի դժվար իրավիճակում հայտնված երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցողների ճակատագիրը: Կառավարությունը տարեցների խնամքի տներն ու գիշերօթիկները մրցույթով արտապատվիրակում է մասնավորին: Բայց թե որոնք են այդ ընկերությունները, եւ արդյոք խնամքով զբաղվող բավարար քանակի տեղական մասնավոր ընկերություններ կան, պարզ չէ: Վարչապետ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարել է, որ Գյումրիում եղած ժամանակ այնտեղի տուն-ինտերնատի շահառուների և կոլեկտիվի հետ մի-քանի բառ է փոխանակել: Ծանոթ է նրանց կարծիքին: Մեր ռեպորտաժում նաև այդ կարծիքն է, տուն ինտերնատի շատ շահառուներ վախենում են տեղափոխությունից: