Լրահոս
Հայաստան
13:21
14.01.22
4 490

Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ Հայաստանում կտեղադրվի Հիսուս Քրիստոսի արձանը

Img default alt hy

Հայաստանում կտեղադրվի Հիսուս Քրիստոսի արձանը։ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 2022 թվականն սկսում է նոր նախագծով։

Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ ԲՀԿ նախագահն է հայտնում այդ մասին։

«Աշխարհում առաջին քրիստոնյա ազգը լինելով՝ Հայաստանում պետք է ունենանք Հիսուս Քրիստոսի արձանը՝ ամենաբարձունքում։ Իմ ընտանիքի անունից ուզում եմ այս նախագիծը կյանքի կոչել` հանձնարարությունն արդեն տվել եմ, ճարտարապետներն ու քանդակագործները զբաղվում են»,- ասում է Ծառուկյանը։

Ծառուկյանի ցանկությամբ քանդակը պետք է լինի խորհրդանշանական բարձրությամբ. միայն քանդակը՝ 33 մետր, ինչպես Ծառուկյանն է ասում` Հիսուսի ապրած տարիների չափ։ Ի դեպ, պատվանդանով քանդակի ընդհանուր բարձրությունը կարող է կրկնակի կամ եռակի ավել լինել։

«Իմ նպատակն է, որ ամենաբարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը ճանապարհ ցույց տա»,- ասում է Ծառուկյանը։