Լրահոս
Հասարակական
22:17
23.10.19
98

Եթե նախարարը շատ է ստանում, հրամանատարը նույնպես պետք է ստանա

Եթե պետբյուջեում այնքան փող կա, որ վարչապետը նախարարներին կարողանում է 1,5 միլիոն դրամ աշխատավարձ տալ, թող խրամատի հրամանատարի աշխատավարձն էլ բարձրացնի: Զինվոր համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանն է այսօր ասել լրագրողներին: Տիկին Մարգարիտան արձագանքել է նաեւ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ իրեն ուղղված քննադատությանը, ասել, որ բանակում չծառայած պատգամավորը իրավունք չունի իրեն որևէ հարցում քննադատել: