Լրահոս
Իրավական
22:13
24.10.19
135

Արսեն Բաբայանը կալանավորվեց, բայց նրա ձերբակալումն իրավաչափ չէ

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը երկու ամսով կալանավորվեց և սա չնայած այն բանին, որ դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Բաբայանին ձերբակալելու վարույթն իրականացնող մարմնի որոշումը: Մի՞թե այստեղ հակասություն չկա: Բաբայանի փաստաբանները կասեն, երբ ծանոթանան դատարանի որոշման բոլոր հիմքերին, բայց վստահ են, որ դատավարությունը քաղաքական բնույթ ունի, դատավորը անկախ չի գործել: Այս ամենը չի փոխում Բաբայանի տրամադրությունը բարձր է, ոգին՝ մարտական, փաստաբանները՝ գերպրոֆեսիոնալ։ Այս մասին ինքը ձեռագիր նամակ է գրել: