Լրահոս
Իրավական
22:19
23.10.19
96

«Արդարադատության վիրահատություն». ինչպե՞ս ճնշել ՍԴ նախագահին

Այս րոպեներին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու` ՀՔԾ-ի միջնորդությունը: Ինչպես նաև ավելի վաղ ներկայացված պաշտպանների բողոքը Բաբայանին ձերբակալելու որոշման դեմ: Նրա փաստաբանները քրեական գործը բացարձակ աբսուրդ են համարում: Այն անվանում են ՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին ճնշելու պլան Գ: Այս գործով ՀՔԾ-ում հարցաքննվել են նաև Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավարն ու Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը: Մանկական վիրաբույժ Բաբլոյանը հարցաքննության է գնացել վիրահատարանից: