Լրահոս
Հայաստան
20:23
20.01.22
150

Առաջին անգամն էր, հուզվել էի․ նախարար

Img default alt hy

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի երեկվա տարօրինակ պահվածքը ԱԺ-ի ամբիոնի մոտ, երբ վերջինս նախագիծ էր զեկուցում, պայմանավորված է եղել նրանով, որ ինքը հուզվել է առաջին անգամ ամբիոնից ելույթ ունենալու առիթով։ 

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ինքը՝ Սիմիդյանը․ 

«Ես չգիտեի, որ ժպտալը այդքան մեկնաբանությունների առիթ կարող է տալ»,- ասել է նա։ 

Հարցին, թե իր զեկուցած նախագիծը բազմաթիվ ժպիտների ու ծիծաղի առի՞թ էր տալիս, նախարարը պատասխանել է․ 

«Իհարկե, ոչ։ Առաջին անգամ էր, զեկուցում էի, մի փոքր հուզված էի»։