Լրահոս
Հայաստան
14:18
26.12.21
64

Որ ճանապարհներն են փակ Հայաստանում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը (առկա է մերկասառույց) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Սյունիքի մարզի Վերին Խոտանան-Աղվանի-Տաթև ավտոճանապարհներին, «Մեղրու սար» կոչվող հատվածին և Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում մառախուղ է։

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Դեկտեմբերի 22-ին Լարսի փակ լինելու պատճառով մոտ 3000 մեքենա կանգնած է մնացել այնտեղ։ Դրանց մոտ 20%-ը հայերի մեքենաներ են եղել։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ բացառությամբ բեռնատարների։