Լրահոս
Քաղաքական
23:30
27.12.21
49

Այս իշխանությունը շփոթել է՝ երկնիշ թվերով պետք է աճեր ոչ թե գնաճը, այլ՝ տնտեսությունը․ Քոչարյան

Գնաճի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանը նշեց հետևյալը․ «Գնաճը 9,6 տոկոս է, որոնց արժանահավատությունը ևս կասկածի տակ է, բայց թող այդպես լինի։ Ես 10 տարի նախագահ եմ եղել, ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչ պետք է անես, որ ունենաս 9,6 տոկոս գնաճ։ Միջին գնաճը եղել է 2-3 տոկոս, սա է նորմալը և նման գնաճի պարագայում դու, որպես պետություն, պարտավոր ես ինդեքսավորել թոշակները և աշխատավարձերը, ուղղակի պարտավոր ես, ինչը չի արվում և ինչպես ես հասկանում եմ՝ չի էլ սպասվում։ Այս իշխանությունը ոնց որ շփոթել է՝ երկնիշ թվերը շփոթել է գնաճի ու տնտեսական աճի միջև, տեղերը փոխվել են։ Պետք է լիներ հակառակը՝ երկնիշ թվերով պետք է աճեր ոչ թե գնաճը, այլ՝ տնտեսությունը»։