Լրահոս
Քաղաքական
12:23
24.12.21
84

Վանաձորում չեն կարողանում քաղաքապետ ընտրել. դատարանն արգելել է

 

Հանրապետության մեծությամբ երրորդ քաղաքը չի կարողանում համայնքապետ ընտրել: Այսօր Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստն է տապալվել: Վերաքննիչ վարչական դատարանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցի հիման վրա միջանկյալ միջոց է կիրառել, որով արգելվում է Վանաձորի ավագանուն այս ընթացքում նիստ հրավիրել՝ համայնքապետ ընտրելու օրակարգով: