Լրահոս
Տարածաշրջան
13:56
30.12.21
48

Պուտինն ու Բայդենն այսօր կխոսեն հեռախոսով

Ռուս-ամերիկյան լարված հարաբերությունների ֆոնին այսօր պատրաստվում են հեռախոսով խոսել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահները: Կրեմլը հայտնում է, որ հեռախոսազրույցը կլինի Մոսկվայի ժամանակով 23:30-ին: Բայդենն ու Պուտինը կքննարկեն երկկողմ դիվանագիտական հարաբերությունները, ինչպես նաև հունվարին 10-ին և 13-ին նախատեսված բանակցությունների մանրամասները: