Լրահոս
Քաղաքական
14:21
26.12.21
44

Ղարաբաղցիներից Նիկոլը գողացավ իրենց փոքր հայրենիքը․ Անդրանիկ Թևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Նիկոլը ղարաբաղցիներից իրենց փոքր հայրենիքն է գողացել, արժանապատվությո՞ւնն էլ է գողացել․

«Ո՞ւր է Արցախի ձայնը

Այն, որ Արցախի նախագահ նշանակված պատերազմի ծաղրածու Արայիկ Հարությունյանը ծպտուն չէր հանելու Արցախի մասով Նիկոլ Փաշինյանի դուրս տված հակապետական մտքերի ու լկտի ստերի թեմայով, կանխատեսելի էր։ Բայց որ մյուս պետական ու կիսապետական կառույցներից, գեներալներից, մարշալներից, ադմիրալներից, գեներալիսիմուսներից, նախագահներից, հերոսներից, հակահերոսներից, քաղաքական կոչված ուժերից, խորհրդարան կոչվածից արձագանք չի լինի, արդեն ամոթ է։

Ղարաբաղցիներից Նիկոլը գողացավ իրենց փոքր հայրենիքը։ Արժանապատվությո՞ւնն էլ է գողացել»,- գրել է նա։