Լրահոս
Հայաստան
17:19
29.12.21
74

Տեղի է ունեցել մարտական հերթափոխ

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ զորամիավորումներում դեկտեմբերի 29-ին իրականացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ:

Ստորաբաժանումների ղեկավարները ստուգել են զինծառայողներին կցագրված զենքն ու զինամթերքը, համապատասխան փաստաթղթերի առկայությունը, հրահանգավորել անձնակազմին անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։