Լրահոս
Արցախ
21:15
09.11.21
70

Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն I նոյեմբերի 09․ օր-44 րդ

«Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն» ֆիլմաշարը վավերագրում է 44-օրյա պատերազմը: Ֆիլմաշարի ամեն մասը ներկայացնում է պատերազմի յուրաքանչյուր օրը, արձանագրում օրվա տեղեկատվությունը:

9 նոյեմբերի 2020, օր 44-րդ

Պատերազմի վերջին՝ կապիտուլյացիայի օրը. ինչ կեղծ օրակարգերով էին Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը զբաղված, ինչ կեղծ լուրերով էին ողջ հայ ժողովրդին «կերակրում», երբ արդեն ադրբեջանական մամուլում հրապարակվում էին տեսանյութեր, որոնք ապացուցում էին Շուշին գրավելու և այնտեղ ադրբեջանական զորքերի տեղակայվելու փաստերը:

Ինչու՞ էր ժամը 19։12-ին Նիկոլ Փաշինյանը գրում․ «Շուշիի համար մարտերը շարունակվում են», եթե ընդամենը ժամեր անց իր ձեռքով պետք է ստորագրեր կապիտուլիացիոն փաստաթուղթը:

Ի՛նչ նկատի ուներ Մայրամիկը, որ ընդամենը մեկ օր անց գրեց. «Սա վերջը չէ, սա սկիզբն է»: