Լրահոս
Քաղաքական
15:52
18.02.21
56

Վազգեն Մանուկյանն այսօր ու վաղը չի այցելելու Ազատության հրապարակ

Img default alt hy

Հայրենիքի փրկության շարժման ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել.

«Տեղեկացնում ենք, որ փետրվարի 20-ին նախատեսված հանրահավաքի նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը փետրվարի 18-ին և 19-ին չի այցելելու Ազատության հրապարակ:

Վազգեն Մանուկյանը քաղաքացիներին Ազատության հրապարակում կսպասի փետրվարի 20-ին՝ ժամը 15:00-ին»: