Լրահոս
Քաղաքական
23:16
02.12.20
63

Վաղը կհայտարարվի երկրի ղեկավարի թեկնածուի անունը. Արծվիկ Մինասյան

Img default alt hy

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթի» ընթացքում ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ որոշիչ հանրահավաքի մասին վաղը հայտարարություն կլինի։

«Չեմ ուզում փակագծերը բացել, բայց թող ժողովուրդն իմանա, որ այն սպասելիքները, որոնք արտաբերվել էին այս ընթացքում՝ ապագա զարգացումների հետ կապված, նոր ձևավորվելիք անցումային կառավարության մասին, վաղը հայտարարության տեսքով կներկայացվեն և առաջին օրերին մեծ հանրահավաք կլինի», – ասաց Մինասյանը։

Հարցին՝ երկրի ղեկավարի թեկնածուի կամ թեկնածուների մասին ևս հայտարարվելո՞ւ է, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Այո, անպայման. վաղը»։