Լրահոս
Հայաստան
18:17
13.01.22
172

Թշնամին առևանգել է Տեղ համայնքի հովվին ու նրա ոչխարները

Ադրբեջանցիներն առևանգել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի 53-ամյա հովվին և նրա ոչխարները։ 

Տեղի ՔՊ-ական համայնքապետը «Հայլուր»-ի թղթակցի հարցին, թե կարող է հերքել կամ հաստատել Սյունիքում տարածված լուրը, խիստ գրգռված է արձագանքել: 

Ասել, որ ամեն ինչ պետք չէ դրոշակ դարձնել: Փոխարենը Արավուսի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանը մանրամասնել է, որ հնարավոր է հովվի հետ մոտ 500 ոչխար է եղել: Նրա խոսքով չի բացառվում, որ ռուսական կողմի միջնորդությամբ բանակցություններ կսկսվեն Տեղի բնակչին վերադարձնելու համար:

Հովսեփյանը «Հայլուր»-ի թղթակցին պատմել է, որ Արավուս գյուղի մարտական դիրքերի և ադրբեջանական դիրքերի արանքում է տեղի ունեցել դեպքը:

Հոտի մի մասը անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածք, հովիվը գնացել է, որ հետ տա հոտը, նրան գերեվարել են:

Արավուսի նախկին գյուղապետի խոսքով՝ չի բացառվում, որ ռուսական կողմի միջնորդությամբ բանակցություններ կսկսվեն Տեղի բնակչին վերադարձնելու համար: