Լրահոս
Հայաստան
17:07
10.11.21
55

Ծեծկռտուք է եղել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև Սև լճի տարածքում. 24 News

Սև լճի տարածքում երեքշաբթի ծեծկռտուք է եղել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև: 24 news-ին աղբյուրը պատմել է, որ ադրբեջանցիները մեր տարածքում՝ Սև լճի ուղղությամբ՝ Գորիսի գլխավերևում հենակետ էին դրել։

Մերոնք էլ նրանց թիկունքում են հենակետ տեղադրել: Ինչից հետո թշնամու զինվորները սկսել են սադրել, ծեծկռտուք է սկսվել: Միջամտել են ռուս զինվորականները, բայց իրավիճակը մնում է լարված։