Լրահոս
Միջազգային
10:07
11.11.24
267

Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ Washington Post

Img default alt hy

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Համաձայն թերթի, Թրամփը Ռուսաստանի նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն Ուկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում ԱՄՆ-ի զգալի ռազմական ներկայության մասին:

Պուտինն ու Թրամփը խոսել են եվրոպական մայրցամաքում խաղաղության հասնելու անհրաժեշտության մասին, և Թրամփը հետաքրքրություն է հայտնել՝ քննարկելու «հակամարտության շուտափույթ կարգավորումը»:

ԱՄՆ նորընտիր նախագահը, ըստ հրապարակման, ասել է, որ հնարավոր է ուկրաինան զիջի տարածքի մի մասը, որում այժմ ռուսական զորքերն են։

Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի շուտափույթ ավարտումը Թրամփի գլխավոր խոստումներից մեկն է։