Լրահոս
Արցախ
16:34
10.11.21
43

«Շուշիի տակ» վիրավորված 3 արցախցիների վիճակը կայուն ծանր է. սպանությունը կհետաքննեն ռուսները

Շուշիի խաչմերուկում ադրբեջանցու կրակոցներից վիրավորված՝ «ջրմուղ կոյուղու» երեք աշխատակիցների վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Այս մասին Արցախի մարդու իրավունքների պաշտպանն է հայտնել: Ռուսական Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննում է Շուշիի խաչմերուկում խաղաղ բնակչի սպանությունը: 22 տարեկան երիտասարդի գնդակահարությունը դատապարտող հայտարարություն է արել ԱՄՆ պետդեպարտամենտը: