Լրահոս
Քաղաքական
15:04
03.12.20
49

Փաշինյանի հրաժարականն են պահանջում սփյուռքի 5 տասնյակից ավելի կառույցներ

Img default alt hy

Ինչպես տեղեկացրել ենք, նոյեմբերի 9-ի Արցախյան հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Սփյուռքի տարբեր համայնքների բազմաթիվ կազմակերպություններ և կառույցներ հանդես են եկել հայտարարություններով և ուղերձներով, որոնցում խստիվ դատապարտում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարությունը՝ պահանջելով վարչապետի և նրա թիմի հրաժարականը։ Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակից:

Անցած օրերի ընթացքում նման հայտարարություններով են հանդես եկել Սփյուռքի երեք տասնյակից ավելի նոր կառույցներ՝ ՀՅԴ տարբեր շրջանների մարմիններ, ազգային միություններ, Ազգային ղեկավար մարմիններ, հոգևոր կառույցներ:

Այսպիսով, Փաշինյանի և նրա թիմի հրաժարականը պահանջող Սփյուռքյան կառույցների թիվը գերազանցում է 5 տասնյակը:

Ստորև ներկայացնում ենք այդ կազմակերպությունների և կառույցների ցանկը:

· Քուվեյթի Ազգային կառույցներ

· ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտե

· Լիբանանի Օգնության Խաչի Շրջանային Վարչություն

· ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային Վարչություն

· ՀՅԴ Զավարյան Ուսանողական Միություն և Լիբանանի Երիտասարդական Միություն

· Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության Կենտրոնական Վարչություն

·  ՀՅԴ Կանադայի Կենտրոնական Կոմիտե

ՀՅԴ Կենտրոնական Եվրոպայի Շրջան, Ավստրիայի Հայ Դատի հանձնախումբ, ՀՄԸՄ-ի Վիեննայի մասնաճյուղ

 ՀՅԴ  «Արմեն Գարո» ուսանողական միություն (Կանադա), Մոնթրեալի համալսարանի հայ ուսանողական միություն, Գոնգորտիա համալսարանի հայ ուսանողական միություն

· ՀՅԴ Հյուսիսային և Հարավային Իրանի Կենտրոնական Կոմիտեներ

· ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական Կոմիտե

· Սիրիայի Հայ Դատի հանձնախումբ

· ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտե

· ԱՄՆ Արևելյան Շրջանի ՀՅԴ Կենտրոնական Կոմիտե

· ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե

· ՀՅԴ Հարավային Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե

· Թեհրանի եւ Սպահանի հայոց թեմեր

· Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միություն, Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթության միություն,  Նոր Ջուղայի Հայուհյաց Բարեգործական ընկերություն, Հայ Ուս. «Չհարմահալ» միության Նոր Ջուղայի

Մասնաճյուղ

· Թեհրանահայ 17 միություններ

· ՀՅԴ Բուլղարիայի Կենտրոնական Կոմիտե

· Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության Կանադայի Շրջանային Վարչություն

· ՀՄԸՄ Կանադայի Շրջանային Վարչություն

·  ՀՅԴ Անգլիայի շրջան