Լրահոս
Հայաստան
12:22
13.01.22
141

Փաշինյանը չի հրաժարվում «խաղաղության» դարաշրջանից

ՀՀ վարչապետը գործադիրի նիստին ասել է, որ չի հրաժարվել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղության դարաշրջան բացելու մտադրությունից:

Գեղարքունիքում երեքշաբթի 3 հայ զինվորի կյանք խլած փոխհրաձգության մասին Փաշինյանը խոսել է կառավարության նիստի վերջում միայն: 

Նկատել է՝ շարունակում ենք  զոհեր տալ, բայց կառավարության ծրագրի քաղաքականությունը անվտանգությունից զատ  խաղաղության դարաշրջան բացելու մասին է: