Լրահոս
Քաղաքական
14:35
03.12.20
56

Մի երկրում, որտեղ ռազմական դրություն է, Պնախարարը 2 շաբաթ է կարևոր պաշտոններում նշանակումներ չի արել. Տիգրան Աբրահամյան

Img default alt hy

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Արդեն 2 շաբաթ է ՀՀ-ն պաշտպանության նոր նախարար ունի, սակայն երեք տեղակալների պաշտոնները թափուր են, մամուլի խոսնակ ևս չի նշանակվել։

Ու այստեղ առանձնապես կապ չունի՝ թեկնածուներ կա՞ն, թե՞ ոչ, մերժողները շատ ե՞ն, թե՞ քիչ, այսօր, վաղը կնշանակվի՞, թե՞ ոչ։

Փաստ է, որ մի երկրում, որտեղ ռազմական դրություն է, պաշտպանության նախարարը 2 շաբաթ է կարևոր պաշտոններում նշանակումներ չի արել, հայեցակարգային որևէ ելույթ, հայտարարություն չի ունեցել»։