Լրահոս
Քաղաքական
01:49
05.12.20
126

Մեր ժողովուրդը չի պարտվել, մեր վարչապետն է պարտվել այս պատերազմում․ Ռոբերտ Քոչարյան

Img default alt hy

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5-րդ ալիքին տված հարցազրույցում այն տեսակետը հայտնեց, որ հայկական կողմը ի վիճակի է եղել այս պատերազմում չպարտվել: «Չպարտվելն այս պատերազմում ես կհամարեի բնագիծը պահելը կամ գոնե նվազագույն տարածքային կորուստներով պատերազմն ավարտելը»,- ասաց նա։

Հարցին, թե հնարավո՞ր էր կապիտուլյացիայից խուսափել՝ Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց․«Այո։ Նայեք, ինչո՞ւ Ադրբեջանը չէր համաձայնում զինադարների, որովհետև ամեն օր ուներ հաջողություններ, ամեն օր, հարձակվող բանակը, հաջողություններ ունեցող բանակը ոչ մեկը չի կանգնեցնում, ոչ մեկը: 1993-94 թվականներին ինձ վրա ահռելի ճնշում է եղել մեր առաջխաղացումը կանգնեցնելու համար, չի հաջողվել և կրկնում եմ՝ ոչ մի բանակ չէր կանգնի, ուղղակի մենք պարտավոր էինք մեկ շաբաթ, տաս օր, երկու շաբաթ կանգնեցնել այդ ճնշումը, որից հետո շատ ավելի հեշտ կլիներ կնքել զինադադարի պայմանագիրը, որը շատ ավելի բարենպաստ կլիներ մեզ համար»։