Լրահոս
Արցախ
14:42
09.11.21
84

Մենք պետք է պահենք մեր դիրքերը. Արշակ Կարապետյան

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նոյեմբերի 6-ին Ստեփանակերտում մասնակցել է ՊԲ ղեկավար կազմի աշխատանքային խորհրդակցությանը: Նա այցելել է մարտական հենակետեր, հանդիպել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին:

Նոյեմբերի 7-ին էլ Կարապետյանը մեկնել է Սյունիք՝ Սև լճի տարածք: Նախարարը վստահեցրել է, որ պետական սահմանի վերականգնումն այլընտրանք չունի, և ադրբեջանցի զինվորականները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը։