Լրահոս
Քաղաքական
13:27
14.05.25
502

Լեզվակռիվ և քաշքշուկ՝ Ազգային ժողովում (Տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին դուր չի եկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթը։

«Լևոն Քոչարյան, չափերդ ճանաչեք։ Այ տղան դու ես, չափերդ ճանաչի, այ տղա»,- ամբիոնից հայտարարեց Արշակյանը։

Իրավիճակն ԱԺ-ում լարվեց, նա Քոչարյանին դիմեց «արա Լևոն»-ով։

«Արա Լևոն, նստի տեղդ ու լսի, թե քեզ ինչ եմ ասում: Հանգիստ նստի տեղդ, մատդ էլ իջացրու, հանգի՛ստ, հիմա կհանեմ, դուրս կշպրտեմ դահլիճից»,- ասաց Արշակյանը, ինչից հետո իրավիճակը կտրուկ լարվեց, պատգամավորները սկսեցին քաշքշել միմյանց։