Լրահոս
Հայաստան
17:00
18.02.21
61

Կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին. Վիկտոր Սողոմոնյան

Img default alt hy
ՀՀ 2-րդ Նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով աջակիցներին ակտիվորեն մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին:

 «Բոլոր մեր թիմակիցներին, աջակիցներին և համախոհներին կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին, իսկ հետագայում՝ ընդդիմության կազմակերպած բողոքի բոլոր մյուս միջոցառումներին։

Վստահ ենք, որ այսօր յուրաքանչյուր քաղաքացի պետք է միանա պայքարին՝ հանուն Հայաստանի և Արցախի ապագայի։ Դավաճանների իշխանության շուտափույթ հեռացումն է մեր ազգային վերածննդի առաջին նախապայմանը»,- գրել է Վիկտոր Սողոմոնյանը:։