Լրահոս
Առողջապահական
11:37
14.01.22
120

Կորոնավիրուսի վերջին տվյալները Հայաստանում

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ այսօր՝ հունվարի 14-ին, ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք: Կատարվել է 4811 թեստավորում, առողջացել՝ 101 քաղաքացի, գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով 1 մահվան դեպք:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 347 084 դեպք, որոնցից 333 412-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3972պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8015 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1515 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառներով:

Նախորդ օրը մահացել է 2 կորոնավարակակիր:

Ընդհանուր կատարվել է 2 630 763 թեստավորում։