Լրահոս
Միջազգային
12:05
08.01.22
99

Ղազախստանը կարող էր անկարգությունները հարթել առանց ՀԱՊԿ ներգրավման. Բլինկեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարծում է՝ Ղազախստանի իշխանությունները ի զորու են հարթել անկարգությունները սեփական ուժերով՝ առանց ՀԱՊԿ ներգրավման: 

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, այստեղ մենք հարցեր ունենք՝ կապված [Ղազախստանի] խնդրանքի հետ, թե ինչու է նման խնդրանք բարձրացվել, այս հարցում մենք փորձում ենք ավելի շատ տեղեկատվություն ստանալ: 

Ես կարծում եմ, որ Ղազախստանի իշխանություններն ու կառավարությունը, անկասկած, ունեն ներուժ՝ զբաղվելու ստեղծված իրադրությամբ, պաշտպանելու ցուցարարների իրավունքներն ու միաժամանակ պահպանելու կարգն ու կանոնը: Այդ պատճառով, հասկանալի չէ՝ ինչու են նրանք արտաքին աջակցության կարիք զգացել»,- ասել է Բլինկենը:

ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել ՀԱՊԿ խաղաղապահներին և Ղազախստանի անվտանգության ուժերին հարգել ցուցարարների իրավունքները: Նա նաև նշել, որ Ղազախստանում ներկայիս անկարգությունների հիմքում քաղաքական ու տնտեսական բնույթի պատճառներ կան: